https://arm.sputniknews.ru/20251218/arjan-tsvov-iranum-erkaratev-erashtic-hetvo-andzrevnery-nerkel-en-hvormuzi-jrery-96994527.html
«Արյան ծով». Իրանում երկարատև երաշտից հետո անձրևները «ներկել» են Հորմուզի ջրերը
«Արյան ծով». Իրանում երկարատև երաշտից հետո անձրևները «ներկել» են Հորմուզի ջրերը
Sputnik Արմենիա
Հորմուզ կղզում հողն ու ժայռերը երկաթի օքսիդի մեծ քանակություն են պարունակում։ 18.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-18T11:18+0400
2025-12-18T11:18+0400
2025-12-18T11:31+0400
իրանի իսլամական հանրապետություն
կղզի
անձրև
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/12/96992442_0:0:1920:1080_1920x0_80_0_0_a35a16e938eaef88ac7ac16241033fa2.jpg
Հորմուզ կղզում լողափի ջուրը կարմիր է դարձել և արյունոտ ծովի պատրանք ստեղծել։ Ինչպես հայտնում են իրանական լրատվամիջոցները, պատճառը Իրանում երկարատև երաշտից հետո տեղացած հորդառատ անձրևներն են։Հորմուզ կղզին գտնվում է Հորմուզի նեղուցի հյուսիսային հատվածում։ Այնտեղ հողն ու ժայռերը մեծ քանակությամբ երկաթի օքսիդ են պարունակում, ինչն էլ ջրին կարմիր երանգ է հաղորդում անձրևի ժամանակ։Իրանի օդերևութաբանական ծառայությունն ավելի վաղ հայտարարել էր, որ երկրում վերջին 50 տարիների ընթացքում ամենաչոր աշունն է գրանցվել։ Տեղումների մակարդակը երկար տարիների միջին ցուցանիշի համեմատ նվազել է 89%-ով։Մերձավոր Արևելքում ջրային պաշարների նվազումը և կլիմայի փոփոխության հետևանքները լարվածություն են առաջացնում երկրների միջև։ Ավելի վաղ Իրանի իշխանություններն Իսրայելին և ԱՄԷ-ին մեղադրել էին, որ ամպերը ցրելու միջոցով «միջամտում են անձրևներին»` պնդելով, որ ամպերը տեղումներ են առաջացնում նախքան Իրան հասնելը։Ջրի ճգնաժամ Իրանում. Հայաստանը կարո՞ղ է օգնել հարևանին
իրանի իսլամական հանրապետություն
2025
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/12/96992442_0:0:1440:1080_1920x0_80_0_0_6a9ce4a829812dba301560cea491ef29.jpg
իրանի իսլամական հանրապետություն, կղզի, անձրև, տեսանյութ, տեսանյութեր, видео
իրանի իսլամական հանրապետություն, կղզի, անձրև, տեսանյութ, տեսանյութեր, видео
Հորմուզ կղզում հողն ու ժայռերը երկաթի օքսիդի մեծ քանակություն են պարունակում։
Հորմուզ կղզում լողափի ջուրը կարմիր է դարձել և արյունոտ ծովի պատրանք ստեղծել։ Ինչպես հայտնում են իրանական լրատվամիջոցները, պատճառը Իրանում երկարատև երաշտից հետո տեղացած հորդառատ անձրևներն են։
Հորմուզ կղզին գտնվում է Հորմուզի նեղուցի հյուսիսային հատվածում։ Այնտեղ հողն ու ժայռերը մեծ քանակությամբ երկաթի օքսիդ են պարունակում, ինչն էլ ջրին կարմիր երանգ է հաղորդում անձրևի ժամանակ։
Մերձավոր Արևելքում ջրային պաշարների նվազումը և կլիմայի փոփոխության հետևանքները լարվածություն են առաջացնում երկրների միջև։ Ավելի վաղ Իրանի իշխանություններն Իսրայելին և ԱՄԷ-ին մեղադրել էին, որ ամպերը ցրելու միջոցով «միջամտում են անձրևներին»` պնդելով, որ ամպերը տեղումներ են առաջացնում նախքան Իրան հասնելը։