Լուիս Սուարեսը նոր պայմանագիր է կնքել «Ինտեր Մայամիի» հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

MLS-ի նորընծա չեմպիոն «Ինտեր Մայամին» և ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը երկարաձգել են գործող պայմանագիրը, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը։

38-ամյա ֆուտբոլիստի նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի ավարտը։

Լուիս Սուարեսը 2024թ. հունվարից է խաղում ամերիկյան ակումբում, որի կազմում 2025 թվականին անցկացրել է 50 հանդիպման, դարձել 17 գոլի ու 17 գոլային փոխանցման հեղինակ։

Leave a Comment