Հայաստանը չունի ազգային ղեկավար, փոխարենը կա քաղաքացի Ալիևի պահանջով Առաքելական եկեղեցին քանդելու հրաման. Վարուժան Գեղամյան

18 Դեկտեմբերի, 2025

Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը հրապարակել է քարտեզի լուսանկար ու գրել, որ քարտեզի վրա մանուշակագույնով նշված են այն տարածքները, որոնք Ադրբեջանը գրավել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից՝ առնվազն ավելի քան 300 քառակուսի կիլոմետր։

«Եթե Հայաստանն ունենար ազգային ղեկավար, ապա նա և իր թիմը օր ու գիշեր կաշխատեին՝ ազատագրելու Հայաստանի ինքնիշխան տարածքը քաղաքացի Իլհամ Ալիևից։ Սա է իրական ազատագրումը, ոչ թե թուրք-ադրբեջանական պահանջով Հայաստանի քաղաքացիների վրա հարձակումը։

Բայց Հայաստանը չունի ազգային ղեկավար, փոխարենը կա քաղաքացի Ի. Ալիևի պահանջով Հայ առաքելական սուրբ եկեղեցին քանդելու հրաման։

Այսօր, վաղը ու միշտ պետք է լինել Հայ առաքելական սուրբ եկեղեցու ու Վեհափառ Հայրապետի կողքին։ Այդտեղով է անցնում մեր ազգային պետության պաշտպանության խրամատներից մեկը»,- գրել է Վ.Գեղամյանը։

Leave a Comment