Աստղաձորն իր պատմության մեջ առաջին անգամ ունի գործող մանկապարտեզ։
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի հետ այցելել է Աստղաձորի նորակառույց մսուր-մանկապարտեզ։
Մանկապարտեզը կառուցվել է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում՝ շուրջ 900 մլն դրամ ներդրմամբ։
Նոր, արդի չափորոշիչներին համապատասխան շենքը նախատեսված է 144 երեխայի համար՝ 5 խմբով, և այսօր արդեն ընդունում է 84 երեխա՝ գործող 4 խմբերում։

