Արագածավանում պետբյուջեի միջոցներով զուգահեռ 2 ժամանակակից դպրոց է կառուցվում

Արագածավանում պետբյուջեի միջոցներով զուգահեռ 2 ժամանակակից դպրոց է կառուցվում

Մարզկենտրոնից 70 կմ հեռավորության վրա գտնվող Արագածավանում պետբյուջեի միջոցներով զուգահեռ 2 ժամանակակից դպրոց է կառուցվում՝ ավելի քան 5 մլրդ դրամի ներդրմամբ։

 Կառավարության «300 դպրոց 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում Արագածոտնի մարզի հեռավոր Արագածավան բնակավայրում 2 նոր դպրոց է կառուցվում՝ թիվ 1 և թիվ 2 միջնակարգ դպրոցները։

Արագածավանի թիվ 1 միջնակարգ դպրոցի կառուցումն ու կահավորումն արդեն ավարտվել են, դպրոցը շուտով կհանձնվի շահագործման, պետբյուջեից հատկացումը հասնում է 2,5 մլրդ դրամի։ Իսկ թիվ 2 միջնակարգ դպրոցի շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են և չնայած ցուրտ եղանակին՝ լայն թափով շարունակվում են։ Դպրոցի կառուցման համար Կառավարությունը հատկացրել է ավելի քան 2 մլրդ դրամ։

Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, մարզպետի աշխատակազմի ղեկավար կազմի ներկայացուցիչների և Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանի հետ այսօր հերթական անգամ Արագածավան բնակավայրում տեղում ծանոթացավ կրթօջախների կառուցման աշխատանքներին։

Նորակառույց դպրոցներն աչքի են ընկնում ժամանակակից ճարտարապետական լուծումներով և նորագույն կրթական միջավայրին համապատասխան ենթակառուցվածքներով։

Դպրոցներից յուրաքանչյուրը նախատեսված է 432 աշակերտի համար։

Մարզպետը շինարարների, կրթության և քաղաքաշինության ոլորտի մասնագետների հետ զրույցում անդրադարձավ առկա խնդիրներին, հորդորեց սահմանված ժամկետում աշխատանքներն ավարտին հասցնել։

Leave a Comment