Վաղը լինելու ենք Էջմիածնում, փորձելու ենք ամեն ինչ անել, որ այդ օրը, որ նրանք ուզում են սարքել ամոթի օր, դառնա տոն, համերաշխության տոն։
Ֆեյսբուքյան էջում տեսաուղերձի միջոցով ասել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։
«Հարգելի հայրենակիցներ, խնդրում եմ բոլոր կողմերին, թե պետական աշխատակիցներին, ում ստիպողաբար, քաղաքացիական հագուստով ուժային կառույցներին բերելու են, թե մեր հավատավոր ժողովրդին։ Լինելու ենք այնտեղ հավատավոր ժողովրդի հետ և փորձելու ենք ամեն ինչ անել, որ այդ օրը, որ նրանք ուզում են սարքել ամոթի օր, դառնա տոն, համերաշխության տոն։ Պետք է իրար հետ անենք»,- նշել է Կարապետյանը։