Էրդողանը Պուտինի հետ քննարկել է զենիթահրթիռային համալիրները ՌԴ-ին վերադարձնելու հարցը

https://arm.sputniknews.ru/20251217/erdvoghany-putini-het-qnnarkel-e-zenitahrtirajin-hamalirnery-rd-in-veradardznelu-harcy-96984240.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/03/77942403_255:0:2986:2048_1920x0_80_0_0_c84fddf60d160192b1edfc18e6036717.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

թուրքիա, ռուսաստան, ռեջեփ թայիփ էրդողան, վլադիմիր պուտին, կործանիչ

թուրքիա, ռուսաստան, ռեջեփ թայիփ էրդողան, վլադիմիր պուտին, կործանիչ

Բաժանորդագրվել

Անկարան փորձում է բարելավել հարաբերությունները նաև Վաշինգտոնի հետ և վերադառնալ F-35 կործանիչների մատակարարման ծրագրին։

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել են ավելի վաղ ձեռք բերված C-400 զենիթահրթիռային համալիրները Ռուսաստանին վերադարձնելու հարցը։ Տեղեկությունը հայտնում է «Bloomberg»-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:

Պարբերականի տվյալներով՝ Թուրքիայի առաջնորդը հարցը բարձրացրել է անցյալ շաբաթ Թուրքմենստանում Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ։ Հարցը նախկինում քննարկվել էր նաև երկու երկրների պաշտոնատար անձանց կողմից:

Ըստ «Bloomberg»–ի` այդ քայլը կարող է թույլ տալ Թուրքիային զգալիորեն բարելավել հարաբերությունները ԱՄՆ-ի հետ, ինչպես նաև ձեռք բերել ամերիկյան F-35 կործանիչներ:

Գործակալության զրուցակիցների խոսքով՝ Անկարան նաև ձգտում է վերադարձնել համակարգերի գնման համար ծախսված միլիարդավոր դոլարները։ Ենթադրվում է, որ Թուրքիան Ռուսաստանից կարող է զեղչ խնդրել ներկրվող էներգառեսուրսների համար։

Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը դեկտեմբերին հայտարարել էր, որ Անկարան պետք է հրաժարվի ռուսական C-400 զենիթահրթիռային համալիրներից, որպեսզի կարողանա մասնակցել ամերիկյան F-35 կործանիչների ծրագրին:

Հիշեցնենք՝ 2017-ին Թուրքիան Ռուսաստանի հետ С-400 զենիթահրթիռային համալիրների մատակարարման պայմանագիր էր կնքել և դրանք ստացել էր 2019-ի աշնանը: Միաժամանակ ԱՄՆ-ն պահանջում էր հրաժարվել ռուսական համակարգերից՝ հօգուտ «Patriot»-ի, սակայն Անկարան չհամաձայնեց։ Որպես պատիժ Վաշինգտոնը Թուրքիային հանեց նորագույն F-35 կործանիչների մատակարարման ծրագրից և պատժամիջոցներ սահմանեց պաշտպանական-արդյունաբերական համալիրի ղեկավարների դեմ:

ԱՄՆ-ն Թուրքիային F-35 մատակարարելու համար նախկինի պես խնդիր է տեսնում ռուսական С-400-ի մեջ

Leave a Comment