2027-ի հունվարի 1-ից կկրճատվի մեկանգամյա օգտագործման պլաստիկի գործածությունը

2027-ի հունվարի 1-ից նախատեսվում է կրճատել մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի գործածությունը։ Այս մասին հայտնում են շրջակա միջավայրի նախարարությունից: Նախարարությունից նշել են, թե ինչը կարգելվի և այլընտրանքային տարբերակներ են ներկայացրել: Արգելվելու է` պոլիէթիլենային պարկերի և տոպրակների առկայությունը՝ բացառությամբ կշռափաթեթավորման համար օգտագործվող պարկերի և երկրորդային հումքից արտադրված աղբի համար նախատեսված պարկերի, պլաստիկից կամ փրփրապլաստից պատրաստված մեկանգամյա օգտագործման տարաների և սպասքի (ափսեներ, բաժակներ, գդալներ, պատառաքաղներ, դանակներ, ըմպելու և խառնելու համար նախատեսված ձողիկներ) առկայությունը , Այլընտրանք՝ թղթից, կտորից և այլընտրանքային նյութերից պատրաստված բազմակի օգտագործման տոպրակներ, թղթից կամ փայտանյութից պատրաստված սպասք, թղթից կամ փայլաթիթեղից պատրաստված տարաներ:

Leave a Comment