«Պետրոս Հեքիաթասացը և Ռուբեն Ճիպոտեցին». խրատական ակցիա Տիկնիկային թատրոնի դիմաց

«Պետրոս Հեքիաթասացը և Ռուբեն Ճիպոտեցին». խրատական ակցիա Տիկնիկային թատրոնի դիմաց

Այսօր Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի դիմաց «Պետրոս Հեքիաթասացը և Ռուբեն Ճիպոտեցին» վերնագրով «ներկայացում բեմադրվեց»։

ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության ակցիան նախաձեռնվել էր ի պատասխան թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր, Հանրային խորհրդի անդամ Ռուբեն Բաբայանի՝ Հայաստանի հանրային հեռուստատեսության եթերում արված աղմկահարույց հայտարարության։

ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության անդամ Տարոն Մանուկյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ակցիան խրատական բնույթ ունի. «Մեր ակցիան պատասխանն է Ռուբեն Բաբայանի տխրահռչակ մտքերի։

Մեզ համար անընդունելի է մշակույթի վաստակավորի կոչում կրող տխրահռչակ անձանց կողմից նման մտքերի արտահայատումը»։

Հիշեցնենք, որ Ռուբեն Բաբայանը մասնավորապես, ասել էր. «Դատական որոշում կա միայն Միքայել Սրբազանի վերաբերյալ։ Կարծում եմ՝ խիստ է։ Ամբաղ-զամբաղ խոսելու համար 2 տարի տալը խիստ է։ Միգուցե կզարմանաք, բայց կառաջարկեի ներմուծել Իրանից պատժամիջոց․ իրենք ասում են փետուրով խփել՝ ճիպոտավորել։ Այդ հանցանքը ոչ այն է անպատիժ թողել, ոչ այն է բանտ նստացնել։ Մեր շատ անբախ-զամբախ խոսողները, եթե իմանային նման պատիժ գոյություն ուներ, կխուսափեին դրանից»։

Ավելի ուշ նա հայտարարել էր, որ դա հումորով է ասել։

«Պետրոս Հեքիաթասացը և Ռուբեն Ճիպոտեցին». խրատական ակցիա Տիկնիկային թատրոնի դիմաց

Leave a Comment