Աստղաձոր գյուղի կամրջի մոտակայքում հրդեհ է բռնկվել


Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 13։44-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աստղաձոր գյուղի կամրջի մոտակայքում այրվում է տուն։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից:


Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։


Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գարեգին Նժդեհի փողոցի տներից մեկի տանիքում։


Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։15-ին, մարվել՝ 16:56-ին։ Այրվել են տանիքը (մոտ 126 քմ) և տանիքում կուտակած մոտ 450 հակ անասնակեր։


Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի տուն։

Leave a Comment