17 դեկտեմբերի 2025 – 17:15 AMT
PanARMENIAN.Net – ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռադմիլա Շեկերինսկան դեկտեմբերի 18-ին կժամանի Հայաստան։ Այդ մասին ասվում է Հյուսիսատլանտյան դաշինքի պաշտոնական մամուլի հաղորդագրությունում, հայտնում է Արմենպրեսը։
Այցի շրջանակում նախատեսվում են հանդիպումներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի, արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ։
Շեկերինսկան նաև հանդիպում կունենա քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, ինչպես նաև Հայաստանում հավատարմագրված ՆԱՏՕ-ի անդամ երկրների դեսպանների հետ։