Իրանում ՀՀ դեսպան․ Երևանը հաշվի է առել Թեհրանի կենսական շահերը Վաշինգտոնի համաձայնագրի հարցում

Իրանում ՀՀ դեսպան․ Երևանը հաշվի է առել Թեհրանի կենսական շահերը Վաշինգտոնի համաձայնագրի հարցում

17 դեկտեմբերի 2025 – 15:27 AMT

PanARMENIAN.Net – Իրանում Հայաստանի դեսպան Գրիգոր Հակոբյանը «Թասնիմ» լրատվականին տված հարցազրույցում ասել է, որ Երևանը հաշվի է առել Իրանի կենսական շահերը Վաշինգտոնի խաղաղության համաձայնագրի և «TRIPP ուղի» հաղորդակցային նախագծի շուրջ ձևավորված գործընթացում, հայտնում է Իրանում ՀՀ դեսպանությունը։

Նա նշել է, որ 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրված Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրով կողմերը հաստատել են միմյանց տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության ճանաչումը՝ հիմնվելով 1991թ․ Ալմաթիի հռչակագրի վրա։ Նա հավելել է, որ նույն օրը ստորագրված եռակողմ հռչակագիրը՝ ԱՄՆ-ի մասնակցությամբ, կարևոր մեսիջ է եղել հակամարտության ավարտի և նոր էջի բացման համար։

«Եռակողմ պայմանավորվածությունների առանցքային ուղղություններից է նաև տարածաշրջանի հաղորդակցային ուղիների ապաշրջափակումը

Leave a Comment