Միքայել Սրբազանը հետազոտվում է, վիրահատության օրը դեռ նշանակված չէ

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը գտնվում է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում, սակայն դեռ չի վիրահատվել: 24News-ն այս մասին տեղեկացավ «Իզմիրլյան» ԲԿ-ի մամուլի և հասարակայնության հետ կապերի պատասխանատուից: Նա նաև նշեց, որ Սրբազանը դեռևս հետազոտությունների փուլում է, որի արդյունքներից էլ պարզ կդառնա, թե արդյոք վա՞ղը կվիրահատվի:

Հիշեցնենք, որ ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին դատապարտել են 2 տարվա ազատազրկման, նրա առողջական վիճակը վերջին շրջանում վատթարացել է, պաշտպաններն ահազանգել էին, որ վիրահատական միջամտության կարիք կա։

Հասմիկ Կիրակոսյան

–00—ՅՄ

Leave a Comment