17 դեկտեմբերի 2025 – 11:12 AMT
PanARMENIAN.Net – Քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան եթերում պատասխանել է քաղաքացիների կողմից բարձրացված հարցին, որը վերաբերում էր Երևանը «խելացի քաղաք» դարձնելու ուղղությամբ գրանցված առաջընթացին։
Ավինյանը մի քանի կետ է առանձնացրել՝ «ակտիվ քաղաքացի» հավելվածը, GIS համակարգը և մեծ տվյալների վերլուծությունը։
«Ստեղծել ենք «ակտիվ քաղաքացի» հավելվածը, որով կարողանում եք մեզ հանձնարարել աշխատանք, որը մենք իրականացնում ենք ամենասեղմ ժամկետներում և տեղից ձեզ ուղարկում փաստական տվյալներ։
Ինչ վերաբերում է GIS համակարգին, ապա դա ներքին կառավարման գործիք է՝ հնարավորություն է տալիս ստեղծել տարբեր տեսակի թվային քարտեզներ, որոնց միջոցով իրականացվում է վերլուծություն և խնդրի օպերատիվ լուծում։
Երրորդ ուղղությունն՝ այս բոլոր տվյալների համադրությամբ մենք կարողանում ենք ստանալ մեծ տվյալների վերլուծություն, որը նույնպես ծառայում է խնդիրների լուծմանը»,- ասել է նա։