ԶԼՄ պնդումը, թե «թոշակառուներին քցեցին 30 000 դրամով» ակնհայտ կեղծիք է․ Կոստանյան

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խոսնակ Նվեր Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հրապարակը» հերթական մանիպուլյատիվ հոդվածն է հրապարակել՝ այս անգամ չխորշելով թիրախավորել անգամ մեր ավագ սերնդի ներկայացուցիչներին՝ նրանց փորձելով դնել շփոթության մեջ՝ մի քանի դրվագով ակնհայտ սուտ ու կեղծիք տարածելով։ Ամենամեծ սուտը, սակայն, վերաբերում է մեր մոտ 58 000 այն քաղաքացիներին, որոնք այսօր իրենց կենսաթոշակը կամ նպաստը ստանում են կանխիկ եղանակով։ Ապրիլի 1-ից բոլոր տեսակի կենսաթոշակները և նպաստները վճարվելու են անկանխիկ, բայց մեր քաղաքացիները այսօր էլ հնարավորություն ունեն դիմել և անցնել անկանխիկ վճարման եղանակի՝ սկսելով օգտվել նաև հետվճարի ծրագրից։

❕ Ուստի հոդվածի վերնագրում նշված պնդումը, թե «թոշակառուներին քցեցին 30 000 դրամով» ակնհայտ կեղծիք է, քանի որ մեր քաղաքացիները կարող են չսպասել ապրիլի 1-ին և այսօր էլ անցում կատարելով անկանխիկ վճարման տարբերակին՝ սկսել օգտվել սեփական կենսաթոշակը կամ նպաստը ամսական մինչև 10 000 դրամ բարձրացնելու հնարավորությունից։

Leave a Comment