44-ամյա Էմի Շումերը բաժանվում է ամուսնուց՝ Քրիս Ֆիշերից, յոթ տարվա ամուսնությունից հետո։ Ամերիկացի դերասանուհին լուրը հայտնել է սոցիալական ցանցերում։
Շումերը լուսանկար է հրապարակել ամուսնու հետ և գրել, որ նրանք որոշել են բաժանվել, բայց լավ հարաբերություններ կպահպանեն՝ որդուն մեծացնելու համար։
«Քրիսի հետ դժվար որոշում ենք կայացրել՝ յոթ տարի անց վերջ դնել մեր ամուսնությանը։ Մենք շատ ենք սիրում միմյանց և շարունակելու ենք կենտրոնանալ մեր որդուն մեծացնելու վրա», – գրել է աստղը։
Իր ելույթում կատակերգու դերասանուհին նաև հիշատակել է իր քաշի կորուստը (օգտագործելով Օզեմպիկի նման մի բան)։ «Բլա, բլա, բլա, ոչ թե այն պատճառով, որ ես մի քանի կիլոգրամ նիհարեցի և մտածեցի, որ կարող եմ նրան անկողին քարշ տալ, և ոչ թե այն պատճառով, որ նա սեքսուալ, anlmes Beard-ի մրցանակակիր խոհարար է, որը դեռևս կարողանում է գրավել սեքսուալ աղջիկների ուշադրությունը։ Բարեկամություն, սեր և հարգանք։ Ընտանիք՝ հավերժ», – եզրափակել է նա։
