2026 թ.-ի աշնանը Հայաստանում կկազմակերպվի միջազգային խմբային հեծանվաերթ

Մասնակիցները կհաղթահարեն ընդհանուր առմամբ մոտ 500 կմ երկարությամբ երթուղի

2026 թ.-ի աշնանը Հայաստանում կկազմակերպվի միջազգային խմբային հեծանվաերթ


ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/․   2026 թվականի սեպտեմբերի 10-13-ը Հայաստանում կկազմակերպվի միջազգային խմբային հեծանվաերթ։


Մասնակիցները կհաղթահարեն շուրջ 500 կմ ընդհանուր երկարությամբ երթուղի՝ անցնելով Երևանով և ՀՀ տարբեր մարզերով։ Այս մասին հայտնել է ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հեծանվաերթի կազմակերպման և անցկացման նպատակով ձևավորված միջգերատեսչական հանձնաժողովի անդրանիկ նիստից հետո։


Ըստ նախնական ծրագրի՝ մրցաշարը կունենա 4 երթուղի՝ Երևան-Մարտունի (125 կմ) Իջևան-Ստեփանավան (108 կմ) Վանաձոր-Ապարան-Քարի լիճ (113 կմ) Գյումրի-Աշտարակ-Վաղարշապատ-Երևան (150 կմ)։


ԿԳՄՍ նախարարն ընդգծել է սպասվող մրցաշարի կարևորությունը՝ թե՛ հեծանվասպորտի զարգացման, թե՛ Հայաստանը զբոսաշրջային տեսանկյունից առավել ճանաչելի դարձնելու առումով:


«Հեծանվաերթը սպորտային միջոցառում լինելուց բացի՝ նաև նպաստելու է երկրի հանրահռչակմանը, զբոսաշրջության զարգացմանը՝ ներգրավելով մեծ թվով մասնակիցների և հյուրերի ամբողջ աշխարհից»,-ասել է նա։


Leave a Comment