ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը Ֆեյսբուքի իր էջում գրում է. «ԵՄ պաշտոնյաները փաստացի ընդունում են Փաշինյանի իշխանության խնդրանքով ՀՀ ներքին գործերին միջամտելու մտադրության մասին։
Հիմա սա կոչվում է «ինքնիշխան» քաղաքականություն։ Պատկերացնու՞մ եք՝ եթե ՀՀ ընդդիմությունը արտաքին որեւէ բեւեռից քարոզչական օժանդակություն խնդրեր։ Ի՞նչ կասեին նիկոլիստները…էլ՝ «շպիոն»,էլ ՝ «կոշիկներ լիզող», էլ՝ «ստրուկ», էլ՝ «5-րդ շարասյուն»…
Արդյո՞ք հիմա Փաշինյանի ռեժիմի ԵՄ-ից քարոզչական օժանդակություն խնդրելը « կոշիկներ լիզելու» կամ «5-րդ շարասյուն» լինելու» վառ օրինակ չէ՞։
Դատեք ինքներդ։
Հետո էլ Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ իշխանությանն էիք պիտակավորում, ա՛յ օտարի օրակարգ սպասարկողներ։ Դուք կերազեիք Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի ինքնիշխան լինելու ու պետական շահը սպասարկելու գոնե 1 տոկոսն ունենայիք»։