Երևանի և Բաքվի առևտրային միությունը ի՞նչ հետևանք կունենա Վրաստանի համար

https://arm.sputniknews.ru/20251216/erevani-ev-baqvi-arevtrajin-miutjuny-inch-hetevanq-kunena-vrastani-hamar-96932742.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/05/86434285_90:0:1510:1065_1920x0_80_0_0_d74f5f1bdbc4d10d84f7c44f1706722c.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, հայաստան–վրաստան համագործակցություն, վրաստանի հանրապետություն, ադրբեջան, պաատա ցագարեիշվիլի, թրամփի ուղի (tripp), բեռնափոխադրում

հայաստան, հայաստան–վրաստան համագործակցություն, վրաստանի հանրապետություն, ադրբեջան, պաատա ցագարեիշվիլի, թրամփի ուղի (tripp), բեռնափոխադրում

Բաժանորդագրվել

Հայաստանն ու Ադրբեջանը փորձում են ուղիղ լոգիստիկա հաստատել միմյանց միջև, բայց Վրաստանը կարող է կորցնել իր համար սովորական տարանցիկ երկրի դերը։ Թեմայի շուրջ զրուցել ենք փորձագետ Պաատա Ցագարեիշվիլիի հետ։

ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik. Վրաստանը կարող է կորցնել իր տարածքով Հայաստան մտնող 1,5-2 մլն տոննա բեռնափոխադրումների հոսքը, եթե Երևանի և Բաքվի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն հաստատվի: Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Տրանսպորտային միջանցքների հետազոտման կենտրոնի տնօրեն Պաատա Ցագարեիշվիլին՝ մեկնաբանելով Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի հնարավոր մատակարարումները։
Դեկտեմբերի 6-ին Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարեց, որ Երևանն ու Բաքուն քննարկում են Ադրբեջանից Հայաստան նավթի և նավթամթերքի արտահանման հարցը: Դեկտեմբերի 8-ին Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը հայտնեց, որ Վրաստանը տուրքեր չի գանձի դեպի Հայաստան ադրբեջանական նավթամթերքի առաջին տարանցման համար։

Ցագարեիշվիլին նշեց, որ վրացական իշխանությունների քայլը պատահականություն չէ։ Թբիլիսիի վերաբերմունքը պայմանավորված է Հարավային Կովկասի մյուս երկու երկրների հետ հարևանությամբ և ռազմավարական գործընկերությամբ, հետևաբար զեղչերի տրամադրման կամ հատուկ պայմանների մեկանգամյա պրակտիկան միանգամայն ընդունելի է:

«Սակայն նման որոշումները պետք է բացառապես մեկանգամյա լինեն։ Հետագայում սակագնային հարցերը պետք է կարգավորվեն համակարգային մակարդակով», – ասաց նա։

Ցագարեիշվիլին նշեց՝ երկաթուղին ունի հաստատված սակագնային քաղաքականություն։ Առաքումներն իսկապես կարող են սպասարկման արժեքը ավելացնել 5-10%-ով, բայց այդ հավելավճարները չեն կարող հասնել 40-ապատիկի, ինչպես գրել էին ադրբեջանական լրատվամիջոցները։

Խոսելով Ադրբեջանից տեղափոխվող նավթամթերքի տեսակների մասին՝ Ցագարեիշիլին նշեց, որ խոսքը հավանաբար բենզինի և դիզելային վառելիքի մասին է։

Վրաստանի տարանցիկ դերը նվազում է

Վրաստանով տարանցան դեպքում ցիստեռնները պետք է անցնեն մոտ 620 կմ ճանապարհ հետևյալ երթուղով` վառելիքը Բաքվից երկաթուղով կտեղափոխվի Գյանջա, այնուհետև Բոյուկ Քեսիկով մինչև Վրաստանի սահման (մոտ 500 կմ), որտեղ Գարդաբանիից կտեղափոխվի Թբիլիսի, այնուհետև՝ Հայաստանի հետ սահման (Սադախլո-Այրում)։ Այս դեպքում, ըստ վրացի փորձագետի, կգործարկվի Վրաստանի երկաթուղու միայն 110 կմ հատվածը։ Այժմ դեպի Հայաստան արտահանման առյուծի բաժինն իրականացվում է Վրաստանի նավահանգիստներով կամ «Վերին Լարս» անցակետով. այդ ճանապարհը եռակի երկար է։

Այս դեպքում ներգրավված են բոլոր ենթակառուցվածքները՝ նավահանգիստները, երկաթուղին, ավտոտրանսպորտը և այլ ծառայություններ։ Սա երկրին լրացուցիչ եկամուտներ է ապահովում։ Տարանցման հեռավորության կրճատումը կհանգեցնի շահույթի նվազման:

Ապագայում, եթե Երևանին և Բաքվին հաջողվի ավտոմոբիլային կամ երկաթուղային տրանսպորտով ուղիղ հաղորդակցություն հաստատել, ապա Վրաստանը կարող է կորցնել առանցքային դերակատարությունը և զրկվել մինչև 2 մլն տոննա տարանցիկ բեռից։ Այն կուղղորդվի դեպի «Թրամփի ուղի»։

Ինչպե՞ս է փոխվում տարածաշրջանի լոգիստիկան

Առաջին հերթին խոսքը 0,5 մլն տոննա ծավալով լցնովի բեռների և նավթամթերքների մասին է, որոնք այսօր Ռուսաստանից Հայաստան են հասնում վրացական նավահանգիստներով։

Փորձագետը կարծում է, որ այդ բեռներն ամենայն հավանականությամբ ՌԴ-ից Հայաստան կուղարկվեն Ադրբեջանի տարածքով: Վրաստանը շրջանցելով կարող է ուղարկվել նաև մոտ 200 հազար տոննա թուրքմենական АИ-92 բենզինը։ Այսօր այն տեղափոխվում է Կասպից ծովի Թուրքմենբաշի նավահանգստից Վոլգոդոնի ջրանցք, այնտեղից՝ Բաթումի նավահանգիստ, ապա վրացական երկաթուղով Հայաստան: Նույնը վերաբերում է մոտ 100-150 հազար տոննա թուրքական ապրանքներին, որոնք այժմ Հայաստանը, բնականաբար, ներմուծում է Վրաստանի տարածքով։ Եթե այսօր դրանք տեղափոխվում են Միջին միջանցքի Բաքու–Թբիլիսի–Կարս ճյուղով, ապա Գյումրիով ճանապարհի և ավտոմայրուղու բացումից հետո այդ հոսքերի մի մասը կարող է ուղիղ գնալ Հայաստան։

Փորձագետը վստահ է, որ կփոխվի նաև Ղազախստանից եկող շուրջ 200 հազար տոննա բեռների լոգիստիկան` բեռները ենթադրաբար կտեղափոխվեն հենց ադրբեջանա-հայկական ուղիով։ Փոփոխությունները կվերաբերեն նաև շուրջ 300 հազար տոննա հայկական բեռների արտահանմանը: Հայաստանը դրանք կկարողանա ներմուծել ոչ թե Վրաստանի, այլ Ադրբեջանի ու Թուրքիայի տարածքով:

Ցագարեիշիլին դժվարացավ ասել, թե Հայաստանի և Ադրբեջանի առևտրային համագործակցության արդյունքում որքան վնաս կկրի Վրաստանի գանձարանը. պետք է լուրջ վերլուծություն անել, ընդ որում՝ լոգիստիկ շղթայում ներգրավված բոլոր երկրների մասնակցությամբ։

Հ. Գ. Մեր կողմից ավելացնենք, որ միայն սահմանների բացումը բավարար չէ, որ Հայաստանն իսկապես կարողանա զգալի առևտրային հոսքեր ունենալ և դառնա Վրաստանի լիարեք մրցակից։ Երևանը պետք է սեղմ ժամկետում զարգացնի և արդիականացնի երկաթուղային, ավտոմոբիլային, լոգիստիկ և մաքսային ենթակառուցվածքները։ Առանց արդյունավետ տրանսպորտային հանգույցների, պահեստային և սպասարկման բազայի ստեղծման, ինչպես նաև տարանցման և փոխադրման ընթացակարգերի պարզեցման, անգամ բարենպաստ քաղաքական որոշումների պարագայում բեռնափոխադրումների հոսքերի վերաբաշխումը Հայաստանի օգտին դժվար կլինի։

Leave a Comment