ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը դեկտեմբերի 16-ին ընդունել է Հայաստանի եվրոպական համալսարանի տնտեսագիտության ամբիոնի ուսանողներին, հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։
«Հանդիպման ընթացքում նախարարն անդրադարձել է տնտեսության ոլորտում իրականացվող պետական քաղաքականության հիմնական ուղղություններին, ներկայացրել մակրոտնտեսական ցուցանիշները, գործարար և ներդրումային միջավայրի բարելավման նպատակով իրականացվող քայլերը, ինչպես նաև ոլորտների զարգացմանն ուղղված պետական աջակցության գործիքակազմը։
«Երիտասարդների համար կարևոր է, թե’ կրթությունը, թե’ այն միջավայրը, որտեղ նրանք կարող են իրենց գիտելիքը վերածել փորձի և զարգացման: Մեր առաջնահերթությունը հենց այդ միջավայրի ապահովումն է»,- ասել է նախարար Գևորգ Պապոյանը։
Նախարարը պատասխանել է ուսանողների հարցերին, որոնք վերաբերում էին Հայաստանում փոքր և միջին ձեռնարկատիրության աջակցման մեխանիզմներին, աշխատաշուկայում առկա պահանջարկին, աշխատատեղերի ստեղծմանն ու գործազրկության նվազեցմանը, երկրի զբոսաշրջային գրավչության բարձրացմանը և մի շարք այլ արդիական թեմաների»,-ասված է հաղորդագրության մեջ։