Թուրքիայի նախագահը հայտարարել է 2026-ի սկզբից հայ-ադրբեջանական կարգավորման «խորհրդանշական քայլերի» մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հաջորդ տարվա սկզբից Երևանն ու Բաքուն կարող են «մի քանի խորհրդանշական քայլեր» ձեռնարկել երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի ճանապարհին: Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։

Թուրքիայի ղեկավարի խոսքով՝ Հարավային Կովկասը պատմական ժամանակաշրջան է ապրում, իսկ Բաքուն և Երևանը գտնվում են խաղաղ համաձայնագրի ստորագրմանն աննախադեպ մոտ հեռավորության վրա: Նա նշել է, որ Ադրբեջանի հետ երկխոսության մեջ Անկարան նաև առաջ է տանում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը:

Բաքուն դեկտեմբերի 4-ին հայտարարել էր 2026 թվականին Երևանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու մտադրության մասին: Ադրբեջանի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ վերջնական խաղաղության պայմանագրի ստորագրման նախապայման պետք է լինի Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը և դրանից երկրի Անկախության հռչակագրին հղման հեռացնելը:

Leave a Comment