Հաագայում կայացած դիվանագիտական համաժողովի ժամանակ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ է արել միջազգային գործընկերներին չթուլացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն ու ճնշումները, քանի դեռ չի ազատագրվել ամբողջ Ուկրաինան և տուն չեն վերադարձվել բոլոր գերիներն ու առևանգված երեխաները։
Նա ընդգծել է, որ Ուկրաինայի պայքարը կյանքի իրավունքի համար անմիջականորեն առնչվում է ողջ Եվրոպայի անվտանգությանը, և հույս է հայտնել, որ ագրեսիայի հարցով հատուկ տրիբունալն անհապաղ կսկսի իր աշխատանքը։