ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց ծառայության ժամկետը 18 ամիս դարձնելու օրենքի նախագիծը

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց պարտադիր զինվորական ծառայության ժամկետը կրճատելու մասին օրենքի նախագիծը։ Նախագիծը սահմանում է, որ 2026-ի հունվարի 1-ից հետո պարտադիր զինվորական ծառայության զորակոչվող քաղաքացիները 24-ի փոխարեն կծառայեն 18 ամիս։ «Կառավարության 2021-2026-ի ծրագրով նախատեսվել է պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատում՝ ի հաշիվ պայմանագրային ծառայության աճի: Վերջին տարիներին պայմանագրային զինվորական ծառայության ընդլայնման նպատակով կատարվել են գործուն քայլեր, ի դեմս՝ «Պաշտպան հայրենյաց» ծրագրի, արհեստավարժ սերժանտական համակարգի, զինծառայողների ատեստավորման համակարգի ներդրման, սահմանամերձ զորամասերում երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի պահպանմամբ պայմանագրային զինվորական ծառայության կազմակերպման գործընթացի, որի արդյունքները գնահատվում են դրական և միտում ունեն առավել գրավիչ դարձնել և ընդլայնել պայմանագրային զինվորական ծառայությունը: Այդ […]

Leave a Comment