
Հասարակական գործիչ, ռեժիսոր Հովհաննես Իշխանյանի ֆեյսբուքյան էջում գրում է․ «Եվրոմիությունն այլևս անելիք չունի, հատկապես Հայաստանում.
Մեր դռները նրանց առաջ բաց էին ժողովրդավարության ու մարդու իրավունքների պաշտպանության արժեքների համար:
Սակայն հայ ժողովուրդն է աշխարհում ժողովրդավարության առաջամարտիկը հիմա, մենք ենք Երևանի ու Բաքվի բանտերում զրկանքներ կրում ժողովրդավարության համար, մեզնից են խլել ժողովրդավար երկիրն ու Եվրոմիության պատրոնությամբ հանձնել բռնատիրությանը:
Եթե Եվրոմիությունը ընտրի ժողովրդավարության ճանապարհը, մենք նրանց կընդունենք, կօգնենք և կսովորեցնենք ժողովրդավար համակեցության կանոններով ապրել»:
Աղբյուրը` Հովհաննես Իշխանյան