Հայաստանն ու Թուրքիան 2026-ի սկզբին որոշ խորհրդանշական քայլեր կձեռնարկեն․ Էրդողան

Հայաստանն ու Թուրքիան 2026-ի սկզբին որոշ խորհրդանշական քայլեր կձեռնարկեն։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը դիվանագիտական կորպուսի հետ տարեվերջյան հանդիպմանը։ «‎Ադրբեջանի հետ երկխոսությանը զուգահեռ, մենք էլ Հայաստանի հետ կարգավորման գործընթաց ենք վարում։ Տա Աստված, հաջորդ տարվա սկզբին որոշ խորհրդանշական քայլեր կձեռնարկենք»,- ասել է Էրդողանը։ Այս համատեքստում Էրդողանը նաև հայտարարել է, որ Հարավային Կովկասն այսօր պատմական շրջափուլ է թևակոխել։ Թուրքիայի նախագահի համոզմամբ՝ Ադրբեջանն ու Հայաստանը խաղաղության համաձայնագրի ստորագրման գործում մոտ են, քան երբևէ։ *** *** Հոկտեմբերին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հույս էր հայտնել, որ առաջիկայում Թուրքիայի հետ շատ շոշափելի ձեռքբերումներ, պայմանավորվածություններ կլինեն։ Մինչ այդ էլ վարչապետ Նիկոլ […]

Leave a Comment