Ադրբեջանն ու Հայաստանն առավել քան երբևէ մոտ են խաղաղությանը, Անկարան «խորհրդանշական քայլեր» է նախապատրաստում. Էրդողան

Ադրբեջանն ու Հայաստանն այժմ ավելի քան երբևէ մոտ են խաղաղության համաձայնագրի ստորագրմանը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:  

Նա ընդգծել է, որ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը վարում է Ադրբեջանի հետ սերտ համակարգմամբ: 

«Ադրբեջանի հետ համակարգմամբ մենք առաջ ենք տանում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը։  Հաջորդ տարի մենք մի շարք խորհրդանշական քայլեր կձեռնարկենք», – հայտարարել Է Թուրքիայի նախագահը։

Leave a Comment