Aurora News | Երբ այս մարդիկ փոխեցին Արցախի իշխանությունը, օրեր անց ԼՂ-ում ոչ մի հայ չմնաց. Ռուբինյան

Երբ որ խոսվում է 2023 թվականին Ղարաբաղում իշխանափոխությունից ու դրան հաջորդած էթնիկ զտումից, պետք է հիշել նաև կոնտեքստը: Այս մասին ԱԺ այսօրվա նիստին ասել է ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը: 

«Հայ հեղափոխական դաշնակցությունը 2022 թվականին իր ընդունած տխրահռչակ «004» շրջաբերականում ի՞նչ է գրել: Դե հիշում եք այն բազմաթիվ անգամ հնչեցված հատվածները, ըստ իմ գնահատականի և համոզված եմ նաև ըստ օբյեկտիվ գնահատականի մատաղ անել Հայաստանի ինքնիշխանությունը, բայց դա մի կողմ թողնենք»: 

Ռուբինյանը մեջբերել է հատվածը. «Միաժամանակ ակնհայտ է, որ որևէ արմատական խնդիր չի կարող լուծվել մինչև չփոխվի Արցախի իշխանությունը, Արցախի քաղաքականությունը չվերադարձվի ազգային ուղեգիծ, չվերականգնվի Արցախի գործոնը»:

«Երբ որ այս մարդիկ փոխեցին Արցախի իշխանությունը, օրեր անց Լեռնային Ղարաբաղում չմնաց որևէ հայ»,- եզրափակել է Ռուբինյանը: 

Leave a Comment