Լեհաստանը հնարավոր բազմազգ ռազմական առաքելության կազմում իր զինծառայողներին Ուկրաինա չի ուղարկի. Տուսկ


Լեհաստանը հնարավոր բազմազգ ռազմական առաքելության կազմում իր զինծառայողներին Ուկրաինա չի ուղարկի՝ հայտնել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը Բեռլինում Վոլոդիմիր Զելենսկու հետ եվրոպացի առաջնորդների հանդիպումից հետո:


«Ես արդեն մի քանի անգամ հստակ արտահայտել եմ մեր դիրքորոշումը։ Լեհաստանն այլ խնդիրներ ունի։ Մենք պետք է պաշտպանենք ՆԱՏՕ-ի Արևելյան թևը»,- ասել է Տուսկը։


Նա նաև նշել է, որ Վարշավան Կիևին նյութատեխնիկական աջակցություն կցուցաբերի անվտանգության հնարավոր երաշխիքների դեպքում:


Ավելի վաղ հրապարակվել էր եվրոպական երկրների առաջնորդների հայտարարությունը, որում ասվում էր, որ անվտանգության երաշխիքները պետք է նախատեսեն Ուկրաինայի համար բազմազգ ուժերի ստեղծում Եվրոպայի ղեկավարությամբ:

Դիտումների քանակ1

Leave a Comment