Ով է Գյումրիում ծնողներին սպանած տղան․ Հոգկան խնդիրներ ուներ, սակայն նման բան չէին սպասում

Այսօր՝ դեկտեմբերի 16-ին, ժամը 10:50-ի սահմաններում, ՆԳՆ ստացված տեղեկություններով, Գյումրի քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցի տներից մեկում հայտնաբերվել են դիեր:

Նշված սեփական տանը ոստիկաններն ու պարեկները հայտնաբերել են վաթսունն անց ամուսինների դիեր:

Նախնական տեղեկություններով՝ նրանց սպանել է որդին՝ 37-ամյա Նարեկը, որը մեր տեղեկություններով, վերջերս էր դուրս եկել հոգեբուժարանից, նա հաշվառված է որպես հիվանդ: Հարևանները շոկի մեջ են կատարվածից։

Նշում են, որ տղան անհաշտ էր ծնողների հետ, հաճախ էր վիճում, բայց նման վերջաբանն անսպասելի էր։

Նշենք, որ ոստիկանները սպանված ամուսինների որդուն արդեն տարել են բաժանմունք:

Leave a Comment