ՌԴ-ի մասնակցությունը կարող է քննարկվել, բայց TRIPP–ը ՀԿԵ-ի հաշվեկշռում չի լինի․ Խանդանյան

https://arm.sputniknews.ru/20251216/rd-i-masnakcutjuny-karvogh-e-qnnarkvel-bajc-trippy-hke-i-hashvekshrum-chi-lini-khandanjan-96931706.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/0f/87830610_103:0:1042:704_1920x0_80_0_0_3686b6347a2ee3daaafb443a8e89a4ee.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

սարգիս խանդանյան, թրամփի ուղի (tripp), ամն, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, ռուսաստան

սարգիս խանդանյան, թրամփի ուղի (tripp), ամն, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, ռուսաստան

Բաժանորդագրվել

Թրամփի ուղու շրջանակներում կառուցվելիք 43 կմ երկաթուղին պատկանում է TRIPP ընկերությանը։

ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik. TRIPP («Թրամփի ուղի») նախագծի շրջանակներում Հայաստանի հարավում կառուցվելիք նոր երկաթուղին չի լինի «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի հաշվեկշռում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Սարգիս Խանդանյանը։

«Երկրում գործող երկաթուղին ՀԿԵ-ի հաշվեկշռում է։ Երկրի հարավային հատվածում երբ կառուցվի նոր` 43 կմ երկարությամբ երկաթուղին, ապա դրա շահագործումը պատկանելու է TRIPP ընկերությանը։ Հավանական չեմ համարում, որ կարող է այս նոր երկաթուղին գտնվել ՀԿԵ–ի բալանսում»,- նշեց Խանդանյանը։

Նա ընդգծեց՝ նախագծին Ռուսաստանի մասնակցության հարցը կարող է քննարկվել կողմերի համաձայնությամբ (խոսքը Հայաստանի և ԱՄՆ-ի մասին է – խմբ․)։ Շեշտեց՝ որևէ այլ կողմի ներգրավման հարցը` լինի դա ընկերություն, թե երկիր, կքննարկվի ապագայում, ինչպես նշված է Վաշինգտոնի խաղաղության համաձայնագրում, դա կողմերի համաձայնությամբ է լինելու։

ՌԴ–ն պատրաստ է Երևանի հետ խորհրդակցել «Թրամփի ուղու» պարամետրերի վերաբերյալ. ԱԳՆ

ՔՊ-ական պատգամավորը նաև ընդգծեց, որ «Թրամփի ուղին» հայ-ամերիկյան նախագիծ է, այնտեղ անվտանգային որևէ բաղադրիչ չկա։ Նախագծի նպատակն է ՀՀ-ում ենթակառուցվածքների զարգացումը նաև տարածաշրջանային ապաշրջափակման համատեքստում։

Նշենք, որ Հայաստանի տարածքում երկաթուղիներն ունեն ռուսական ստանդարտի (1520 մմ) տրամագիծ, մինչդեռ նույն Թուրքիայում՝ Եվրոպական (1435 մմ): Հետևաբար, ով էլ կառուցի TRIPP-ը, Հայաստանի տարածքում ուղիների սինքրոնացման համար պետք է պահպանվի միասնական ստանդարտը։

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան: ԱՄՆ–ն ճանապարհը վարձակալում է 99 տարով` ևս 99 տարով երկարաձգելու հնարավորությամբ։
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։ Երկու երկրների արտգործնախարարները նաև համատեղ ուղերձ են ստորագրել ԵԱՀԿ Մինսկի խումբը և դրան առնչվող կառույցները լուծարելու վերաբերյալ։

Leave a Comment