ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը անդրադարձել է «TRIP» նախագծի վերաբերյալ Իրանի մտահոգությանը՝ ընդգծելով, որ «TRIP»-ը բիզնես նախագիծ է, որը գործելու է Հայաստանի ամբողջական տարածքային ամբողջականության իրավազորության ներքո և հավասարության ու փոխադարձության սկզբունքներով։
«Մենք մշտապես կապի մեջ ենք մեր իրանցի գործընկերների հետ և տեղեկացնում ենք նրանց զարգացումների վերաբերյալ, հաշվի ենք առնում նրանց զգայունությունները, շահերը, և այս առումով շատ կարևոր է նշել, որ Իրանի արտգործնախարարությունը բազմիցս նշել է, որ այս նախագիծը նրանց կարմիր գծերը հաշվի է առնում»,-ասել է Ռուբեն Ռուբինյանը՝ ընդգծելով, որ պետք է հաշվի առնել ցանկացած երկրի պաշտոնական հայտարարությունները։
«Մենք հաշվի ենք առնում մեր հարևանների կենսական շահերը, և Իրանի դեպքում այդ շահերը մեծամասամբ համընկնում են»,-շեշտել է Ռուբեն Ռուբինյանը։
