ՌԴ-ն պաշտոնական շփումների ընթացքում հայկական կողմի հետ քննարկում է բարերար և գործարար Սամվել Կարապետյանի կալանավորման հարցը, և դեսպանությունը ստացել է նրան այցելելու հնարավորություն։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հաղորդել է ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Միխայիլ Կալուգինը։
«Ռուսաստանի դեսպանության միջոցով մեզ հաջողվել է հասնել նրան տեսնելու թույլտվության: Մեր դիվանագետների վերջին այցը տեղի է ունեցել դեկտեմբերի սկզբին», – նշել է նա և հավելել․
«Փաստաբանների և հարազատների միջոցով ստանում ենք նաև բոլոր անհրաժեշտ տեղեկությունները Կարապետյանի առողջական վիճակի մասին: Նրա առողջական վիճակը բավարար է, ցուցաբերում է օպտիմիզմ և մարտական ոգի»։