Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է, Արագածի, Սևանի ու Ջերմուկի ճանապարհներին մերկասառույց է

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է, Արագածի, Սևանի ու Ջերմուկի ճանապարհներին մերկասառույց է

16 դեկտեմբերի 2025 – 11:09 AMT

PanARMENIAN.Net – Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, Արագածի, Սպիտակի, Արթիկի, Աշոցքի, Ճամբարակի, Վայքի, Ջերմուկի, Մարտունու տարածաշրջաններում ձյուն է տեղում։

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար, հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։

Արագածի, Սևանի, Ջերմուկի տարածաշրջանների ճանապարհներին, Սարավանի լեռնանցքում և Ելփին-Եղեգնաձոր ճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Վարորդներին հորդորում են խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Leave a Comment