ԶԼՄ-ն բացահայտել է, թե ինչու է Թալինի համայնքապետը պարտաճանաչ մասնակցում վարչապետի կիրակնօրյա պատարագներին

Թալինի համայնքապետ Տավրոս Սափեյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ մշտապես մասնակցում է կիրակնօրյա պատարագներին, քանի որ մտավախություն ունի իր մասին կոռուպցիոն բացահայտումներից, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աբյուրներին։

Ըստ թերթի՝ 2023 թվականին «Սափեյան եղբայրներ» ՍՊԸ-ն, որի հավասար բաժնետերերն են Սափեյանի հայրը` Էդիկ Սափեյանը, և հորեղբայրը` «Հանրապետություն» կուսակցության անդամ Ժորա Սափեյանը, երկու անգամ հաղթել է Թալինի համայնքապետարանի՝ հեղուկ և սեղմված գազի մատակարարման մրցույթներում։

Թերթի տեղեկությամբ՝ պայմանագրերի ընդհանուր արժեքը 15 մլն 714 հազար դրամ է, և երկու մրցույթում էլ միակ մասնակիցը Սափեյանների ընկերությունն էր։

Բացի այդ, Սափեյանը մարզպետ դառնալու հավակնություններ ունի և իր հավատարմությամբ փորձում է Փաշինյանի կադրային բանկում տեղ գրավել ու ոչ միայն կանխել բացահայտումները, այլև հասնել պաշտոնի, հավելել է լրատվականը։

Սափեյանը Թալինի համայնքապետ է 2022 թվականից։ 2024 թվականին նա հաստատել էր, որ «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու Աշնակ գյուղի հատվածում «առանց թույլտվության» կառուցվող նոր գազալցակայանը պատկանում է իր հորեղբորը։

Leave a Comment