Իլոն Մասկի կարողությունը պատմության մեջ առաջին անգամ հասել է 600 միլիարդ դոլարի

Իլոն Մասկի կարողությունը պատմության մեջ առաջին անգամ հասել է 600 միլիարդ դոլարի

Forbes-ը հաղորդում է, որ SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկի կարողությունը պատմության մեջ առաջին անգամ հասել է 600 միլիարդ դոլարի։
Հրապարակման համաձայն՝ Մասկը ևս մեկ կարևոր քայլ է կատարել աշխարհի առաջին տրիլիոնատերը դառնալու ճանապարհին։ Այս ամսվա սկզբին նրա հիմնադրած SpaceX ընկերությունը ներդրողների համար իր արժեքը գնահատել է 800 միլիարդ դոլար՝ օգոստոսի 400 միլիարդ դոլարի համեմատ, Forbes-ին հայտնել են երկու ներդրողներ։ Սա Մասկի կարողությունը, որի մոտ 42%-ը պատկանում է SpaceX-ին, մեծացրել է 168 միլիարդ դոլարով՝ հասցնելով մոտավորապես 677 միլիարդ դոլարի՝ ժամը 12:00-ի (Երևանի ժամանակով 21:00) դրությամբ։

2024 թվականին Informa Connect Academy վերլուծական խումբը կանխատեսել էր, որ Մասկը կարող է դառնալ պատմության մեջ առաջին դոլարային տրիլիոնատերը մինչև 2027 թվականը՝ հիմնվելով տարեկան միջին աճի տեմպի վրա՝ 110%։ Գործարարը 2021 թվականին առաջին անգամ գլխավորել է Forbes-ի աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակը՝ առաջին տեղից դուրս մղելով Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսին։ Այդ ժամանակ ամսագիրը նրա կարողությունը գնահատում էր 271.3 միլիարդ դոլար։

Հատկանշական է, որ հոկտեմբերին Մասկը դարձավ նաև պատմության մեջ առաջին մարդը, որի կարողությունը հասավ 500 միլիարդ դոլարի։

Leave a Comment