ԵՄ յոթ երկիր դեմ է Ուկրաինայի փոխհատուցման վարկին

ԵՄ յոթ երկիր դեմ  է Ուկրաինայի փոխհատուցման վարկին

Euractiv-ի տվյալներով՝ ԵՄ յոթ երկրներ դեմ են Ուկրաինային փոխհատուցման վարկ տրամադրելուն։

Բելգիան, որտեղ ռուսական 210 միլիարդ եվրո արժողությամբ ակտիվների մեծ մասը պահվում է Euroclear-ի միջոցով, դեմ է այս ծրագրին։ Իտալիան, Բուլղարիան և Մալթան միացել են դրան՝ կոչ անելով դիտարկել այլընտրանքներ։ Չեխիան նույնպես աջակցել է այս դիրքորոշմանը։ Սակայն Հունգարիան և Սլովակիան կտրուկ քննադատել են ռուսական միջոցները Ուկրաինային ֆինանսավորելու համար օգտագործելու ցանկացած գաղափար։

Եվրահանձնաժողովը ընդունում է, որ առանց Բելգիայի համաձայնության վարկը տրամադրելը չափազանց դժվար կլինի, չնայած այն հանգամանքին, որ իրավաբանորեն դա պահանջում է միայն որակյալ մեծամասնություն։ Այնուամենայնիվ, ԵՄ-ը ներկայումս չի տեսնում Ուկրաինային ֆինանսավորելու այլ իրատեսական տարբերակներ։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment