20 տարի հետախուզվող 62–ամյա տղամարդուն ձերբակալել են «Զվարթնոց» օդանավակայանում

«Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել է 20 տարի հետախուզման մեջ գտնվող տղամարդը

20 տարի հետախուզվող 62–ամյա տղամարդուն ձերբակալել են «Զվարթնոց» օդանավակայանում


ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ դեկտեմբերի 13-ին Զվարթնոց օդանավակայանի սահմանային անցակետում հայտնաբերել և բաժին են տեղափոխվել Նորագավիթի բնակիչ 62-ամյա մի տղամարդու, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։


Նա 2005 թվականից հետախուզվում էր կողոպուտի մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։


62-ամյա տղամադրդը ներկայացվել է նախաքննական մարմին։


Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


 


Leave a Comment