Խստորեն դատապարտում ենք ահաբեկչությունը. ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Սիդնեյի լողափում հարձակման զոհերի ընտանիքներին

ՀՀ
ԱԳՆ-ն դատապարտել է Սիդնեյի Բոնդի լողափում տեղի ունեցած ահաբեկչությունը և
ցավակցություն հայտնել զոհվածների ընտանիքներին:

«Ցնցված
ենք Սիդնեյի Բոնդի լողափում տեղի ունեցած հրաձգությունից, որը հանգեցրել է
բազմաթիվ անմեղ զոհերի։

Հայաստանը
խստորեն դատապարտում է ահաբեկչությունը իր բոլոր ձևերով և դրսևորումներով։ Մեր անկեղծ
ցավակցություններն ենք հայտնում զոհերի ընտանիքներին և աղոթում տուժածների արագ
ապաքինման համար»,- գրված է ՀՀ ԱԳՆ-ի X-ի միկրոբլոգում։

 

Leave a Comment