Միքայել սրբազանի գործով դատական նիստը հետաձգվեց. հաջորդ դատական նիստը կկայանա հունվարի 13-ին

Միքայել սրբազանի գործով դատական նիստը հետաձգվեց. հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունվարի 13-ին՝ 15։00–ին։

 

Հիշեցնենք, որ Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կտեղափոխվի «Իզմիրլյան» բժշկական կենտրոն՝ վիրահատվելու նպատակով։

Նրան մեղադրում են իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգի տապալմանն ուղղված կոչեր հնչեցնելու մեջ։ Ըստ վարույթի նյութերի՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը լրատվամիջոցներին տված հարցազրույցների ընթացքում հայտարարել է, թե պետք է ռազմական հեղաշրջում կատարել։

Leave a Comment