Փաշինյանը միայն աղմկում է. «Մեր ձևով»

15 Դեկտեմբերի, 2025

«Մեր ձևով» ժողովրդական շարժումը գրում է. «Նիկոլ Փաշինյանը թույլ առաջնորդ է, որը պատասխանատվություն ստանձնելու փոխարեն միայն աղմկում է։ Սամվել Կարապետյանը վերականգնելու է պետության ներուժը:

Այսօր Նիկոլը վախեցած է, քանի որ զգում է՝ «Մեր ձևով» ժողովրդական շարժումը թափ է հավաքում։

Նա մի կողմից կոչ է անում «բարեկիրթ խոսքի», մյուս կողմից` հրահանգներ է իջեցնում էկոնոմիկայի նախարարին։

Անձնական որակումներն ու դատարկ խոսքերը պատասխան չեն բարձր գնաճին, թուլացած բանակին, ազգային արժեքների վրա գրոհին և ավանդույթների խաթարմանը։

Նիկոլն ու իր փոքրիկ խմբակը կարող են շարունակել նույն ոճով։ Մենք շարունակելու ենք աշխատել, ստեղծել և մարդկանց հույս տալ՝ մինչև Հայաստանը դարձնենք ավելի ուժեղ եւ ավելի հզոր»։

Leave a Comment