Ռեժիսոր և դերասան Ռոբ Ռայներին և կնոջը մահացած են հայտնաբերել․ կասկածվում է նրանց որդին

Ամերիկացի դերասան և ռեժիսոր Ռոբ Ռայներին և նրա կնոջը՝ Միշել Ռայներին, մահացած են հայտնաբերել Լոս Անջելեսի իրենց տանը, ըստ CNN-ի՝ հայտարարել է ընտանիքի ներկայացուցիչը։

«Խորը վշտով հայտարարում ենք Միշելի և Ռոբ Ռայների ողբերգական մահվան մասին։ Մենք ցնցված ենք այս հանկարծակի կորստից»,- ասվում է ընտանիքի ներկայացուցչի հայտարարության մեջ։

Լոս Անջելեսի ոստիկանությունը հետաքննում է Ռայներ ընտանիքի մահվան հանգամանքները և պատճառները։ Նրանք շարունակում են ուսումնասիրել այն տունը, որտեղ հայտնաբերվել են 78-ամյա տղամարդու և 68-ամյա կնոջ մարմինները, հաղորդում է CNN-ը։

Ըստ TMZ-ի՝ երկուսն էլ ստացել են դանակահարության հետևանքով առաջացած վնասվածքներ։ Լոս Անջելեսի ոստիկանության կապիտան Մայք Բլանդը հաստատել է, որ վարկածներից մեկն սպանությունն է: Ամերիկյան People ամսագիրը, հղում անելով աղբյուրներին, հաղորդում է, որ նրանց որդին՝ Նիկը, ներգրավված է Ռոբ և Միշել Ռայներների մահվան մեջ: Հրատարակությունը նշում է, որ 2016 թվականին Նիկը խոսել է թմրամոլության դեմ իր երկարատև պայքարի մասին, որն սկսվել էր դեռահասության տարիներին։

Ռոբն ու Միշելն ամուսնացել էին 1989 թվականին և ունեն երեք երեխա՝ Ջեյքը, Նիկը և Ռոմին: Ռայները որպես դերասան առավել հայտնի է «Բոլորն ընտանիքում» սերիալով, որպես ռեժիսոր՝ «Մնա ինձ հետ», «Երբ Հարին հանդիպեց Սալիին» և «Մի քանի լավ տղաներ» կինոնկարներով։ Իր աշխատանքներից են նաև «Արքայադուստր-հարսնացուն», «Մնա ինձ հետ» և «Դա Spinal Tap-ն է» ֆիլմերը։ 2013 թվականին նկարահանվել է Մարտին Սկորոզեի սև հումորային «Ուոլ Սթրիթի գայլը», կատարելով հոլիվուդյան դերասան Լեոնարդո Դի Կապրիոյի կերպարի հոր դերը։

Leave a Comment