Առողջապահական ոլորտի պարտատոմսեր՝ մինչև 11.9% տարեկան եկամտաբերությամբ

«Վարդանանց» բժշկական կենտրոնը և «Էֆես» ապահովագրական ընկերությունը ներկայացրող «Ինթելլիջենթ Մենեջմենթ» ՍՊԸ-ն հայտարարում է պարտատոմսերի թողարկման մասին։ Ընկերությունը ներդրողներին հնարավորություն է ընձեռում մասնակցելու Հայաստանի առողջապահական և ապահովագրական ոլորտների բարեփոխումներին՝ միաժամանակ ապահովելով կայուն եկամուտ։

Պարտատոմսերը թողարկվելու են ՀՀ դրամով և ԱՄՆ դոլարով՝ 3 տարի մարման ժամկետով։ ՀՀ դրամով պարտատոմսերի անվանական արժեքը կազմում է 100,000 ՀՀ դրամ, իսկ տարեկան արժեկտրոնը՝ 11.9%։ ԱՄՆ դոլարով պարտատոմսերի անվանական արժեքը՝ 100 ԱՄՆ դոլար, տարեկան արժեկտրոնը՝ 7.9%։ Երկու դեպքում էլ արժեկտրոնների վճարումը կատարվելու է կիսամյակային պարբերականությամբ։

Պարտատոմսերի տեղաբաշխումը մեկնարկել է 2025 թվականի դեկտեմբերի 15-ի 00:00-ից։ Ընկերությունը նշում է, որ սա ոչ միայն շահավետ ներդրում է, այլև կարևոր քայլ՝ դեպի ավելի անվտանգ և զարգացած առողջապահական ու ապահովագրական համակարգ։

Leave a Comment