«Ազգային անվտանգության ծառայությունը իր լիազորությունների շրջանակներում իրականացնում է օրենքով սահմանված իր գործունեությունը»: ԱԺ-ում լրագրողներին ասաց ԱԱԾ փոխտնօրեն Եսաի Մկրտչյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք Հայաստանում կա մեկը, որը ամենօրյա ռեժիմով զեկուցում է օտարերկրյա հատուկ ծառայության լեյտենանտի, գնդաետի, գեներալի, ԱԱԾ- ն ունի՞ նման տեղեկություն
Հարցին՝ պատարագի տեքստից Կաթողիկոսի անունը զեղչելը ԱԱԾ լիազորությո՞ւն է, նա լղոզված պատասխան տվեց:
«Եկեք, խոսենք քննարկվող օրինագծերի վերաբերյալ։ Եթե ունեք, սիրով կպատասխանեմ։ Եկեք հասկանանք, որ լրագրողների հետ նման շրջանակի հետ շփման դա առաջին փորձն է, և եկեք մնանք կառուցողական դաշտում։ Ըստ էության, ձեր գործունեությունը շատ նման է մեր գործունեության։ Մենք բոլորս անում ենք մեր աշխատանքը և տեղեկատվություն ենք հավաքում, հավաքագրում, որը օբյեկտիվ պետք է լինի և մաքսիմալ ճիշտ գնահատվի»,-ասաց ԱԱԾ փոխտնօրենը: