«Կքննարկենք Հայաստանում ընտրություններին արտաքին վնասակար ազդեցությանը հակազդելու հարցը». Կալլաս

ԵՄ
արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ,
Եվրահանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալլասը անդրադարձել է Հայաստանում 2026թ.
կայանալիք խորհրդարանական ընտրություններին և արտաքին միջամտության կանխմանը:

 

Խոսքը
առաջին հերթին Ռուսաստանից սպասվող ռիսկերի մասին է:

 

«Մենք կքննարկենք Հայաստանի հարցը։ Հայաստանում շուտով
ընտրություններ են, և տեսնենք՝ ի՞նչ կարող ենք անել նրանց օգնելու համար։ Նրանք խնդրել
են նմանատիպ օգնություն՝ հակազդելու համար արտաքին վնասակար ազդեցությանը, ինչպես մենք
տրամադրեցինք Մոլդովային…
»,-
նշել է նա:

Leave a Comment