ԱՄՆ-ում տանը մահացած են գտել հոլիվուդյան ռեժիսոր Ռոբ Ռայներին և նրա տիկնոջը. Ով է կասկածվում նրանց սպանության մեջ

Հոլիվուդյան ռեժիսոր Ռոբ Ռայներին և նրա տիկնոջը՝
Միշել Սինգեր Ռայներին, մահացած են գտել իրենց տանը՝ դանակահարված: Այս մասին հայտնում
է TMZ-ը՝ հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրներին։

Աղբյուրները հաստատել են, որ հայտնաբերված մարմինները
Ռոբ Ռայներինն ու նրա տիկնոջն են։

«Լեգենդար ռեժիսոր Ռոբ Ռայները և նրա տիկինը՝
Միշել Սինգեր Ռայները, մահացել են… Իրավապահ մարմինների աղբյուրները հայտնել են,
որ նրանք Ռայներներն են։ Մեր աղբյուրները հայտնում են, որ նրանք ունեն կտրտված
վիրավորումներ՝ նման դանակահարվածի»,- նշել է հրապարակման մեջ։

Ինչպես նշում է People-ը, հղում անելով
անանուն աղբյուրներին, ռեժիսորի և նրա կնոջ սպանության մեջ կասկածվում է նրանց
որդին՝ Նիք Ռայները։

Պարբերականը նշում է, որ Նիք Ռայները ավելի
վաղ People-ին տված հարցազրույցում խոսել է իր թմրակախվածության մասին, որը սկսվել
է դեռևս դեռահասության տարիներին։ Սկսած մոտավորապես 15 տարեկանից՝ նա պարբերաբար բուժվել
է վերականգնողական կենտրոններում։

Ռոբ Ռայները ռեժիսորի իր կարիերան սկսել է 1960-ականներին:
Նրա աշխատանքներից են «Մի քանի լավ տղաներ», «Երբ Հարին հանդիպեցի Սալիին» «Մնա
ինձ հետ» և այլն։ 2013 թվականին Ռայները նաև խաղացել է «Ուոլ Սթրիթի գայլը»
ֆիլմում՝ կատարելով գլխավոր հերոսի՝ Լեոնարդո Դի Կապրիոյի կերպարի հոր դերը:  

 

Leave a Comment