Տեղահանված արցախցիների բարձրացրած խնդիրները հասցեագրվել են, հայտնում են կառավարությունից

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 13-ին Գավառի մշակույթի կենտրոնում հանդիպել է Ղարաբաղից տեղահանված անձանց հետ, որոնք բնակություն են հաստատել Գավառում ու հարակից բնակավայրերում, հայտնում են ՀՀ կառավարությունից։

Հանդիպմանը մասնակցել են նաև Կառավարության շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչները:

Հիմնականում հնչել են սոցիալական աջակցության, զբաղվածության և բնակարանային ապահովման ծրագրերի հնարավորություններին, քաղաքացիության ստացման կարգին, պահանջվող փաստաթղթերին, կրթության ապահովմանը վերաբերող հարցեր:

Կառավարության ներկայացուցիչները պատասխանել են հանդիպման մասնակիցներին հետաքրքրող մի շարք հարցերի, տվել անհրաժեշտ պարզաբանումներ:

Բարձրացված խնդիրներն անհատապես հասցեագրվել են, առաջարկվել Կառավարության կողմից իրականացվող առավել համապատասխան ծրագրերը:

Նմանատիպ հանդիպումները կրում են շարունակական բնույթ:

Leave a Comment