Ամերիկացի դերասան և ռեժիսոր Ռոբ Ռայներին և նրա կնոջը սպանված են գտնվել Լոս Անջելեսի իրենց տանը

Հայտնի ամերիկացի ռեժիսոր և դերասան Ռոբ Ռեյներին և նրա կնոջը՝ Միշել Սինգեր Ռեյներին, կիրակի օրը մահացած են գտնվել Լոս Անջելեսի իրենց տանը, հաղորդում է New York Post-ը՝ հղում անելով ոստիկանությանը։

Ըստ իրավապահ մարմինների՝ ոստիկանները կիրակի կեսօրին ժամանել են Բրենտվուդ թաղամասի առանձնատուն, որտեղ գտել են դանակահարված տղամարդու և կնոջ։ Լոս Անջելեսի հրշեջ ծառայությունը NBC Los Angeles-ին հայտնել է, որ տան ներսում հայտնաբերվել են 78-ամյա տղամարդու և 68-ամյա կնոջ մարմիններ, որոնք համապատասխանում էին Ռոբ Ռեյների և նրա կնոջ տարիքին։

Ըստ լրատվամիջոցի՝ Ռոբ Ռեյները և նրա կինը սպանվել են իրենց որդի Նիքի կողմից։ Ոստիկանությունը դեռևս չի հաստատել այս վարկածը։

Leave a Comment