https://arm.sputniknews.ru/20251215/magate-n-versksel-e-stugumnery-iranum-bajc-voch-bvolvor-objektnern-en-hasaneli-grvosi-96887211.html
ՄԱԳԱՏԷ-ն վերսկսել է ստուգումները Իրանում, բայց ոչ բոլոր օբյեկտներն են հասանելի. Գրոսի
ՄԱԳԱՏԷ-ն վերսկսել է ստուգումները Իրանում, բայց ոչ բոլոր օբյեկտներն են հասանելի. Գրոսի
Sputnik Արմենիա
Տեսուչներին թույլատրվում է մտնել միայն այն օբյեկտներ, որոնք հարվածի տակ չեն հայտնվել։ 15.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-15T11:21+0400
2025-12-15T11:21+0400
2025-12-15T11:32+0400
մագատէ
իրանի իսլամական հանրապետություն
ռաֆայել գրոսի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/19/93897953_0:0:3138:1765_1920x0_80_0_0_17adc7bb1c7958b2d6d99dcc1427efde.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik. ՄԱԳԱՏԷ-ն վերսկսել է ստուգումները Իրանում, բայց հիմնական օբյեկտների հասանելիություն չունի։ Գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին այդ մասին ասել է ՌԻԱ Նովոստիին` մեկնաբանելով, Իրանի միջուկային օբյեկտների վրա հունիսյան հարվածներից հետո ստուգումների վերսկսման գործընթացում գործնական առաջընթացի առկայության մասին հարցը։Հիշեցնենք` Իսրայելը հունիսի 13-ի գիշերը լայնածավալ գործողություն սկսեց Իրանի դեմ ՝ նրան մեղադրելով գաղտնի ռազմական-միջուկային ծրագրի իրականացման մեջ, որն իբր մոտեցել է անվերադարձության կետին: Օդային ռմբակոծությունների և դիվերսիոն խմբերի արշավանքների թիրախներն էին ատոմային օբյեկտները, գեներալիտետը, ականավոր միջուկային ֆիզիկոսները, ավիաբազաները, հակաօդային պաշտպանության միջոցները, «երկիր-երկիր»հրթիռները:Իրանը, որը հերքում է իր ատոմային նախագծի ռազմական բաղադրիչը, սկսեց պատասխանել հրթիռային համազարկերով և հարվածային անօդաչու թռչող սարքերի արձակմամբ Իսրայելի տարածքում գտնվող օբյեկտների ուղղությամբ:Իսկ հունիսի 22-ին Իրանին հարվածներ հասցրեց ԱՄՆ ավիացիան։ Հարձակման ենթարկվեցին Իրանի միջուկային օբյեկտները Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում։ Հարձակումը, ըստ Վաշինգտոնի, նախատեսված էր Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացնելու կամ լրջորեն թուլացնելու համար: Հունիսի 23-ի երեկոյան Իրանը հարվածներ հասցրեց Կատարի Ալ-Ուդեյդ ամերիկյան ռազմակայանին։Հունիսի 24-ի առավոտյան ԱՄՆ նախագահը հայտարարեց, որ Թեհրանն ու Թել Ավիվը հրադադարի շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել։
իրանի իսլամական հանրապետություն
2025
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/19/93897953_88:0:2819:2048_1920x0_80_0_0_6794eed27e879634253b26e310cd9d49.jpg
մագատէ, իրանի իսլամական հանրապետություն, ռաֆայել գրոսի
մագատէ, իրանի իսլամական հանրապետություն, ռաֆայել գրոսի
Տեսուչներին թույլատրվում է մտնել միայն այն օբյեկտներ, որոնք հարվածի տակ չեն հայտնվել։