«Սրբազան պայքարի» գործով կալանավորված, «Կամք» նախաձեռնության ղեկավար և ակտիվիստ Վահագն Չախալյանին պահում են անմարդկային պայմաններում, հայտնել է նրա փաստաբան Ալեքսան Թումասյանը։
«Պատժախուցը ջեռուցում չունի, նրան տեղափոխել են ցուրտ տարածք։ Տպավորություն է, որ կա հստակ ուղղորդված մոտեցում՝ ցանկացած ձևով նրան վնաս հասցնել։ Փաստացի նա խոշտանգման է ենթարկվում»,- ահազանգել է փաստաբանը։
ԱԱԾ-ն հունիսի 25-ին խուզարկություններ էր իրականացրել «Սրբազան պայքար» շարժման աջակիցների բնակարաններում: Կալանավորվել էր 16 անձ՝ իշխանությունը յուրացնելու և ահաբեկչություն նախապատրաստության մեղադրանքով, նրանց թվում էր նաև Չախալյանը։
