Կոլումբիայում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով 16 մարդ է զոհվել

Կոլումբիայում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով 16 մարդ է զոհվել

Կոլումբիայի հյուսիս-արևմուտքում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել է տասնվեց մարդ, վիրավորվել՝ 20-ը։ Այդ մասին հայտնում է El Tiempo պարբերականը։

Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել Անտիոքիա նահանգում, ավտոբուսը գլորվել է ձորը:

«Այն տեղափոխում էր ավագ դպրոցի աշակերտների, որոնք վերադառնում էին էքսկուրսիայից», – սոցիալական ցանցերում գրել է Անտիոքիայի դեպարտամենտի նահանգապետ Անդրես Խուլիան Ռենդոնը։ 

Գնահատեք հոդվածը

Leave a Comment